Zaruhi postanjyan biography of mahatma
Զարուհի Փոստանջյան
Զարուհի Համազասպի Փոստանջյան (հունվարի 16, 1972(1972-01-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ (2017-2019), Ժառանգություն խմբակցության նախկին անդամ[1], ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր։ 2012 թվականի մայիսի 31-ից 2013 թվականի հոկտեմբերի 22-ը եղել է հիշյալ խմբակցության քարտուղար, 2013 թվականի հոկտեմբերի 22-ից 2014 թվականի փետրվարի 3-ը՝ խմբակցության ղեկավարն էր[2]։ Երևանի ավագանու նախկին անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1972 թվականի հունվարի 16-ին Երևանում։
- 1990-1994 - Երևանի «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը։ Իրավաբան-իրավագետ։
- 1993-1996 - աշխատել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության դատախազությունում՝ որպես ավագ տեսուչ։
- 1998-1999 - աշխատել է «Հելսինկյան ընկերություն» հասարակական կազմակերպությունում՝ որպես իրավաբան։
- 1999 - Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության կողմից ստացել է փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր։ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է։ Վերապատրաստվել է ԱՄՆ-ում, Շվեդիայում և Լեհաստանում։
- 1999-2000 - աշխատել է «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունում՝ որպես փաստաբան։
- 1999-2000 - աշխատել է «Դիկէ» իրավաբանական ծառայություն ՍՊԸ-ում՝ որպես փաստաբան։
- 2000-2002 - «Հայ Փաստաբանների միջազգային միություն» հասարակական կազմակերպությունում եղել է մի շարք ծրագրերի ղեկավար։
- 2004-2005 - եղել է «էնդաքսի» ՍՊԸ տնօրեն։
- 2006-2007 - աշխատել է ՀՀ ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես իրավաբան։
- 2000-2007 - եղել է «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպության նախագահ, մի շարք ծրագրերի ղեկավար, միաժամանակ եղել է «Պրոմեթևս» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով հեռարձակվող «Փաստաբան» հեռուստահաղորդման ծրագրի հեղինակ և վարող։
- 2007 - 2012 - ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր։ Ժառանգություն խմբակցության անդամ։
- մայիսի 6, 2012 թվական - Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ «Ժառանգություն» կուսակցությունից։
- 2014 թ․ դադարեցրել է անդամակցությունը «Ժառանգությանը»։
Պատգամավորական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 թվականիցՊետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է,
- 2010 թվականիցԳյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է,
- 2013 թվականիցՄարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է,
- 2012 թվականիհուլիսից 2013 թվականի փետրվարը և 2013 թվականի սեպտեմբերից2014 թվականիմարտը եղել է Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ,
- 2012 թվականի սեպտեմբերից 2013 թվականի սեպտեմբերը եղել է Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամ։
2014 թվականիդեկտեմբերի 4-ին Փոստանջյանը այն յոթ պատգամավորներից մեկն էր, ովքեր դեմ քվեարկեցին Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագրին[3]։
Լյուստրացիայի փորձերից մեկը Հայաստանի Երրորդ Հանրապետությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին Հայաստանի Հանրապետության գերագույն օրենսդրական մարմնի՝ Ազգային Ժողովի՝ խմբակցություններից մեկը՝ «Ժառանգության» փորձը, ՀՀ Գերագույն օրենսդիր մարմնի քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելու «Գաղտնազերծման մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակն էր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, և որի նպատակն էր գաղտնազերծել մինչև 1991թ.
սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն նախկին ԿԳԲ–ի, այսինքն՝ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, ինչպես նաև՝ հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, օրինակ՝ ԳՌՈՒ–ի[4], այսինքն՝ ԽՍՀՄ–ի կամ Ռուսաստանի զինված ուժերի ռազմական հետախուզության, կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած անձանց[5]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարուհի Փոստանջյանը «Զորավար Անդրանիկ» հայոց համազգային միության կողմից պարգևատրվել է պատվոգրով, շքանշանով և հուշամեդալով՝ մասնագիտական հմուտ կարողությունների համար, իսկ Փաստաբանների պալատի կայացման գործում ներդրած մեծ ավանդի համար՝ ՀՀ փաստաբանների պալատի պատվոգրով։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է։ Ունի չորս զավակ։